ՏԵՍԱՆՅՈՒԹ. 150 դրամանոց ձնծաղիկը գնում է 3000 դրամով. Դիանա Գասպարյանի գնումները. Hraparak .am
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հաստատած՝ Էջմիածնի քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանը տնային տնտեսուհու առևտրի ցուցակ է հիշեցնում, որի տակ ամուսինը ավելացրել է նաև իրեն պետքական 1-2 ապրանք։ Էջմիածնի քաղաքապետարանի գնումների շրջանակն սկսվում է ձնծաղիկից և ավարտվում «ռաշիրիտելի կրիշկայով», գրում է hraparak.am-ը:
Լրատվականը նշում է, որ մասնավորապես՝ քաղաքապետարանի կարիքների համար Գասպարյանը պատրաստվում է գնել մինչև 150 փունջ ձնծաղիկ՝ 3 հազար դրամով, 450 հազար դրամի չափով, 17 շիշ «Ֆանտա», 17 շիշ «կոլա», 2800 դրամի տավարի քաբաբ, 9 հազար դրամի շաուրմա, ֆրի, էլի «կոլա» ու «ֆանտա» ( այսուհետ՝ «ջրեղեն»), 5 հազարի «բոմբոներկա»,ֆրի, տանձ ու խնձոր, չիր ու չամիչ և այլն։
Այնուհետև սկսվում է «ամեն ինչ տան համար» բաժինը․ Զուգարանակոնքի մաքրող միջոց՝ 126 հազար, լվացքի փոշի, մաքրող հեղուկներ, «ավել-սավոկ» և այլն։ Հետո արդեն գալիս են մեքենաների պահեստամասերը՝ «ռաշիրիտելի կրիշկա», «Զաշիտնիկ» և այլն։
Ի դեպ, պաշտոնական փաստաթուղթ համարվող գնումների պլանում, որը ստորագրել է քաղաքապետը, հենց այդպես էլ ձևակերպել են ՝ «ռաշիրիտելի կրիշկա» և «Զաշիտնիկ»։ Դիանա Գասպարյանի առևտուրն ամբողջությամբ կազմել է 20 մլն դրամ, մոտ 40 հազար դոլար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկց...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...
«Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար». ինչի մասին է մեծ աղմուկ հանած գիրքը. Lurer. com
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով երեխաներին գրքեր ե...