Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը՝ կորոնավիրուսի նոր բռնկման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց Կորոնավիրուսի նոր բռնկման մասին։
Վարչապետը հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել, դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի եզրակացություն։
Սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները կամ այլ օբեկտներ անմիջապես կփակվեն հակահամաճարակային կանոները խախտելու դեպքում:
Առեւտրի բնագավառում բոլորը պիտի կրեն դիմակ, հակառակ դեպքում տուգանվելու են: Մեքենաներում՝ թե վարորդները, թե ուղեւորները, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են, պիտի կրեն դիմակներ: Եթե դա խախտվի եւս տուգանվելու են:
Դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են, մեր դեպքերի 75 և ավելի, նույնիսկ 80 տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում։
Վարչապետը նշել է, որ դեպքերի մեծ մասն արձանագրվել է բանկային համակարգում, թիրախում գտնվել են այն մարդիկ, որոնք կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով օգնություն են գնացել ստանալու։ Իսկ բանկերը միշտ չէ, որ հետեւել են համապատասխան կանոններին։
«Օգնությունը ստանալու համար այդ մարդիկ պետք է գնային բանկեր եւ հիմա ստացվում է, որ մեր օգնություններով մենք մարդկանց օգնել ենք նաեւ վարակվել»,-նշել է նա։ Փաշինյանը նշել է, որ իրավիճակը բարդանում է, եւ պետք է խստագույնս հետեւել պարետի սահմանած կանոններին։
Վարչապետի խոսքը ստորև ներկայացված տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկց...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...
Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան. Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժման անդամ Նարեկ Մալյանն էլ ոստիկանական զորքերի տեղափոխման տեսանյութ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել եւ գրել է...