ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հետևե՛ք դիմակի կրման կանոններին և եղե՛ք առողջ. ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը
Կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում է դիմակն օգտագործելու ճիշտ ձևը: Տեսանյութում նշվում է նաև, որ տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին և N-95 ռեսպիրատորներին:
Բուժաշխատողները, պացիենտներին խնամող և հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք պետք է կիրառեն միայն բժշկական դիմակներ:
«Դիմակը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց է։ Հետևե՛ք դիմակի կրման կանոններին և եղե՛ք առողջ»,- նշված է տեսանյութին կից արված գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...