Եթե վարակակիրների թիվը շարունակի մնալ օրական 300-ից 400-ի սահմանում, արդեն լավ է. թոքաբան
Եթե վարակակիրների թիվը շարունակի մնալ 300-ից 400-ի սահմանում, արդեն լավ է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թոքաբան Աշոտ Եղոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թվերի աճին:
Խոսելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարության մասին, որ հնարավոր է՝ անցում լինի խորը սորտավորման, թոքաբանը նշեց. «Այսպիսի բան կա՝ ճշմարտությունը դառն է լինում, մարդիկ միշտ ուզում են խաբված լինել: Այսինքն՝ ճշմարիտ է դա: Ամբողջ աշխարհում վիրուսն ունի բիոլոգիական ցիկլը, մեզնից շատ բան է կախված, իհարկե, բայց մենք այն ազգը չենք, որ շատ լուրջ մոտենանք, հիմա մի քիչ լրջացել է ժողովուրդը, դա զսպում է, բայց բոլոր երկրներն էլ անցնում են այդ փուլը»:
Պարզաբանելով, թե ինչ է իրենից ենթադրում խորը սորտավորումը՝ Աշոտ Եղոյանն ասաց, որ դա իրենից կենթադրի, որ այն մարդիկ, որոնք շատ փոքր շանս ունեն ապրելու, նրանք ապարատային բուժում չեն անցնի, այդպիսի բուժում կանցնեն ավելի երիտասարդները:
Դիտարկմանը՝ մյուս պացիենտներին պետք է այդպես թողնել, որ մահանան, նա արձագանքեց. «Ամբողջ աշխարհում է այդպես: Մասնագիտական այնքան խոր հարցեր են դրա մեջ պարունակում, Աստված ոչ անի՝ հասնենք նրան, որ մենք 80 տարեկան մարդուն դնենք մի կողմ, չբուժենք, որովհետև միևնույն է, ինքը մահանալու է: Բայց սա ծայրահեղ դեպքում, խոսքը վերաբերում է նրան, երբ վիճակը կծայրահեղանա, երբ վիրուսակրությունը և ծանր հիվանդների թիվը կշատանա»:
Նրա խոսքով՝ դեռ մեկ շաբաթ առաջ է կանխատեսել, որ վարակակիրների թիվը կհասնի 400-500-ի, որովհետև ապրում ենք առանց կարանտինի. «Իսկ դրա հետևանքով նաև ծանր հիվանդների ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվն է շատանում, իսկ պետության հնարավորությյուններն անսահման չեն»:
Հարցին՝ պիկին երբ կհասնե՞նք, նա նշեց. «Չեմ կարող ասել, հուսով մտածում եմ, որ պիկի վրա ենք հիմա»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...