«Էս ծառը, ցոգոլը իսկական ա, չէ՞: Ասում եք՝ բերք չկա, ծառը թափում ա». Նիկոլ Փաշինյան
«Ասում եք՝ բերք չկա, եկել ենք ծառի տակ, ծառը թափում ա: Գյուղացու ու ձկնորսի պատմությունն ա, ձկնորսը միշտ չափազանցնում ա»: Արարատի մարզի Վերին Դվինում գյուղացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին մտահոգությամբ, որ այս տարի բերք չկա: Վարչապետը կանգ առավ մի ծիրանենու մոտ, ցույց տվեց ծառի առատ բերքը, նշեց. «Սա իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞: Էս ծառը, ցոգոլը իսկական ա, չէ՞: Հիմա բացատրեք՝ ո՞նց ա, որ էս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ չկա, ինչի՞ չկա: Էս ծառի տերը հաստատ «վերևներում» ծանոթ ունի»,- ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ օբյեկտիվ գործոններ կան, որ դեր են խաղում, որոնց պատճառով իրար կողք գտնվող ծառերից մեկն առատ բերք է տալիս, մյուսը՝ ոչ: Վարչապետին հայտնեցին, որ դեր է խաղում հողը, ծառի տարիքը, մշակման ձևը և բազմաթիվ այլ գործոններ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...