ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները հայտնաբերում են կանոնները խախտած անձանց և կազմում արձանագրություն
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։
Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:
Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։
Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։
Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դրանք խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացքը կանգնեցրել ու սպասում է, թե սրա գծերից դուրս գալու ջանքերը երբ են երջանիկ ավարտ ունենալու
Ֆեյբուքյան օրգտատեր Ռուբեն Գրդզելյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով. «Քանաքեռ, մեր օրեր: Մտել եմ, չեմ կարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավայում հարբած տղամարդը հայտնվել է արջի վանդակում
Վարշավայում հարբած տղամարդը հայտնվել է արջի վանդակում։ Այցելուն շրջել է արջի տարածքով մինչև այն պահը, երբ գիշատիչը սկսել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին ահազանգում է. Ճանապարհային ոստիկանները անտեղի կանգնեցնում են վարորդներին
Օգտատեր Ֆիլիպ Աշիկյանը ինսթագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որով հայտնում է, որ արժանացել է ճանապարհային ոստիկա...