Կարևոր լուր՝ Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների համար
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է․
«Ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր։
Տեղեկացնում ենք, որ «COVID-19»-ի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Կորեայում բնակվող բոլոր օտարերկրացիները, ովքեր ունեն մուտքի երկարաժամկետ արտոնագիր, ԿՀ-ից ժամանակավոր մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է պարտադիր նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն («re-entry permit») ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և Կորեայի Հանրապետություն վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: Բացի այդ, նույնիսկ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում նշված քաղաքացիները պարտավոր կլինեն Կորեա վերադառնալուց առնվազն 48 ժամ առաջ բուժզննում անցնել և ԿՀ ժամանելուն պես՝ իմիգրացիոն ծառայության աշխատակցին ներկայացնել համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր: Բուժզննման ախտորոշումը հավաստող փաստաթուղթը պետք է կազմված լինի անգլերեն կամ կորեերեն լեզուներով՝ ստորագրված զննումն անցկացրած բժշկի և բժշկական հաստատության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն պետք է պարտադիր պարունակի տեղեկատվություն՝ զննման իրականացման ամսաթվի, քաղաքացու մոտ ջերմության, հազի, գլխացավի, շնչառության դժվարությունների և այլ ախտանիշների առկայության կամ բացակայության մասին:
Նշենք, որ վերոհիշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
«Հագնվել եմ, բայց գնալու տեղ չկա». Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
Իրապատում շոուի 39-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր 171 միլիոն հետևորդների համար լուսանկարների նոր շարք է հրա...