Ինձ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է․ Արսեն Թորոսյանը՝ կորոնավիուսի ախտանիշների մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։
Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում՝ թթվածնի սատուրացիան (SpO2):
Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:
Երբ կորոնավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:
Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում՝ թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությամբ:
Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։
Հ.Գ. բարեբախտաբար ինձ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարա...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...