Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 323 դեպք
Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ը` առողջացած, 5-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 14 նոր դեպք, 9 առողջացած և մահվան 1 նոր դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Դեռևս մայիսի 11-ին հայտնել էինք, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի թիվը 1 է։Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա և Աստղաձոր համայնքներում»,- նշում է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
«Հագնվել եմ, բայց գնալու տեղ չկա». Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
Իրապատում շոուի 39-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր 171 միլիոն հետևորդների համար լուսանկարների նոր շարք է հրա...
Քիչ անց կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին կանխարգելիչ աշխատանքներ իրակ...