Ադրբեջանը զոհաբերեց մեկ գեներալի, երկու գնդապետի, մեկ փոխգնդապետի և մեկ մայորի. Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանը զոհաբերեց մեկ գեներալի, երկու գնդապետի, մեկ փոխգնդապետի և մեկ մայորի հանուն Ղազախստանի հետ դրական հարաբերությունների պահպանման։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2020թ․-ի ապրիլի վերջերին հայտնի դարձավ, որ միջադեպ է տեղի ունեցել Կասպից ծովում և ղազախ սահմանապահները գնդակահարել են սահմանը խախտած մեկ ադրբեջանցի ձկնորսի , իսկ երկուսին՝ վիրավորելով ձերբակալել։ Նրանք Նեֆտչլանի շրջանից էին։ Այս միջադեպի պատճառով Ադրբեջանի ներսում բավականին հակասական տրամադրություններ ստեղծվեցին, քանի որ ղազախ սահմանապահները ձկնորսին գնդակահարել էին հենց գլխից, այսինքն, կրակել էին սպանելու նպատակով։ Ադրբեջանում կարծում էին, որ սա բարեկամ երկրին հարիր քայլ չէ։
Բաքվի բռնապետը հայտնվել էր անելանելի վիճակում, քանի որ այդ կրակոցներն ուղիղ իրեն էին վերաբերվում, բայց չէր կարող հարաբերություն փչացնել Ղազախստանի հետ։ Այսպիսով, որոշում է կայացվել, որ պետական սահմանային ծառայության պետի տեղակալ գեներալին ձերբակալեն կաշառք ստանալու մեղադրանքով։ Իբրև թե ձկնորսները գեներալին կաշառք են տվել, որպեսզի չեզոք ջրերում զբաղվեն ձկնորսությամբ։ Սակայն , պարզվում է, որ ձկնորսների գործն այնքան եկամտաբեր է, որ կաշառք չեն տվել միայն գեներալին, այլ նաև մի քանի գնդապետի, փոխգնդապետի , մայորի․․․
Ահա Ղազախստանի հետ հարաբերություններն ինչ արժեք ունեցան ադրբեջանցի բարձրաստիճան սահմանապահ սպաների համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
«Հագնվել եմ, բայց գնալու տեղ չկա». Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
Իրապատում շոուի 39-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր 171 միլիոն հետևորդների համար լուսանկարների նոր շարք է հրա...