«Փաստ». Փոխհատուցված գումարը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներից հետ է գանձվում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում եւ աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության կողմից մի շարք միջոցառումների ծրագիր իրականացվեց, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվեցին բնակչության՝ գազի եւ էլեկտրաէներգիայի կոմունալ վարձավճարներից որոշակի գումարներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։
Ի դեպ, թերթի լրագրողի հետ զրույցում կազմակերպության որոշ աշխատակիցներ նշում էին, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակազմում այդքան էլ միանշանակ չի ընդունել այդ որոշումը։
Տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից հաստատել են մեր տեղեկությունը՝ ընդգծելով կամավորության սկզբունքը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում իրականացրել են իրենց պարտականությունները եւ ստացել են աշխատավարձ, ընկերության այն աշխատակիցները, ովքեր օգտվել են փետրվար ամսվա սպառած գազի դիմաց ՀՀ կառավարության ծրագրերով հատկացված փոխհատուցումից, հանդես են եկել նախաձեռնությամբ` կամավորության սկզբունքով այդ գումարները որպես օգնություն փոխանցել գազ սպառող այն բաժանորդներին, որոնք սոցիալապես առավել խոցելի են համարվում»,-ասված է պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...