ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում. Փաշինյան
Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից:
«Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ հաշվարկի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսին այդ թիվը կարող է հասնել 20 հազարի»,- ասել է վարչապետը պարետատան նիստում:
Նրա խոսքերով՝ դա նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և դրանց կիրառման որակը և ծավալը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկց...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի մատչելի է 200 դրամանոց դիմակ կրելը, քան 14 օր հիվանդանոցում անցկացնելը. նախարար
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Auroranews-ը ԱՆ Արսեն Թորոսյանին հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբնական...