Հինգերորդ զորամիավորումում անցկացվում է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Զորավարժության առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ:

Ինչպես նշում է ՊՆ լրատվական ծառայությունը, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակն ու մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում արագ և ճշգրիտ գործելու կարողությունները:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ