Հայաստանից տարհանման 4-րդ չվերթով 76 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
Մայիսի 18-ին տարհանման չորրորդ չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղևոր։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 76 ուղևոր, որից 22-ը Ուկրաինայի քաղաքացի է, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Իրանի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին մուտք գործելու Ուկրաինայի տարածք:
Բոլոր ուղեւորներն անցել են ջերմության սքրինինգ, բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության բողոքներով անձիք ժամանողների մեջ չեն հայտնաբերվել: Կարանտին անցնելու համար չվերթի ուղերևորներն ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 10-ին Հայաստանից տարհանման երրորդ չվերթով Ուկրաինա էր ժամանել 80 ուղևոր: