Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ-ից Covid-19 թեստավորման նպատակով ՀՀ ուղարկված 27 փորձանմուշից 26-ի պատասխանը բացասական է, 1-ը՝ դրական:
«Նա նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում: Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Տուլայում շոգի պատճառով բժշկուհին հիվանդասենյակ է մտել թափանցիկ բժշկական հագուստով
Բուժքույրը հիվանդասենյակ է մտել թափանցիկ պաշտպանական բժշկական հագուստով։ Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային ինֆեկ...
Պեսկովը դեռևս բուժվում է կորոնավիրուսից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակում է իր բուժումը կորոնավիրուսային հիվանդությունից։...