Վթար Երևան-Էջմիածին ավտոճանապարհին․ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է
Երևանում այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմանում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի մոտ բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է:
Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Կրակոցներ և դանակահարություն «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկա...
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...