Նեթանյահուի ցեղասպանական կառավարությունը գործում է ամբողջ աշխարհի աչքի առաջ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Նեթանյահուի ցեղասպանական կառավարությանը» մեղադրել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում անօրինական քայլերը շարունակելու մեջ։
«Ամբողջ աշխարհի աչքի առաջ շարունակվում են Նեթանյահուի ցեղասպանական կառավարության անօրինական գործողությունները օկուպացված Արևմտյան ափին և օկուպացված Արևելյան Երուսաղեմում։ Ինքնիշխան պաղեստինյան պետության գոյությունը խաթարվում է։ Անհնար է դա անտեսել կամ դրա նկատմամբ անտարբեր մնալ»,- Անկարայում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը կոչ է արել հնարավորինս շուտ ապահովել անհրաժեշտ պայմաններ Գազայի հատվածի վերականգնումը նախաձեռնելու, ինչպես նաև անկլավում անվտանգային միջավայր ձևավորելու համար։
«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ Պաղեստինին աջակցելն ամբողջ մարդկության, հատկապես մահմեդական աշխարհի, ընդհանուր պատասխանատվությունն է»,- նշել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի «վճռականորեն պաշտպանել պաղեստինյան գործը բոլոր հարթակներում»։
Էրդողանը նաև փաստել է, որ Անկարան անվերապահորեն մերժում է ցանկացած սադրիչ քայլ, որը նպատակ ունի փոխել Ալ-Աքսա մզկիթի և մյուս սրբավայրերի շուրջ առկա իրավիճակը։
Նա հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի հետամուտ լինել 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ու տարածքային ամբողջականություն ունեցող պաղեստինյան պետության ձևավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...