Քաղաքականություն

$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել

$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել
Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար հատկացնել Սպիտակ տան հիմնանորոգման ծրագրերին։Այդ մասին հայտնել է The Washington Post-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ չհանրայնացված պայմանագրերը ներառում են…

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար հատկացնել Սպիտակ տան հիմնանորոգման ծրագրերին։


Այդ մասին հայտնել է The Washington Post-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ չհանրայնացված պայմանագրերը ներառում են Լաֆայեթ-սքվեր պարկի հետ կապված ծախսերը, ուղղաթիռային հարթակի, այցելուների ստուգման նոր կենտրոնի շինարարությունը և այլ նախագծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 927 միլիոն դոլար։

 

The Washington Post-ի տվյալներով՝ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնելու է քաղաքացիների հարկերի վրա։ Թրամփն իր հերթին բազմիցս պնդել է, թե նախագիծը ֆինանսավորվում է բացառապես մասնավոր դոնորների միջոցներով, ուստի պետական բյուջեից միջոցներ չեն պահանջվի։


Անցյալ շաբաթ ԱՄՆ վերաքննիչ դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել էր կասեցնել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման լայնածավալ նախագծի իրականացումը: ԱՄՆ նախագահը խոստացել է այդ որոշումը բողոքարկել Գերագույն դատարանում:


Թրամփն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ հատուկ հանձնաժողովն հավանություն է տվել Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի կառուցման իր ծրագրին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250