ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձենք գտնել այս կնոջը. նա շեֆ-խոհարար է, ով չի պաշտպանվում կորոնավիրուսից
«Չեմ հավատում էս կապիկությանը, ցույց տվեք պարզ։ Ես շեֆ-խոհարար եմ, առաջին օրով գործից ուշանում եմ, հիմա ով է պատասխան տալու»,- ասում է դիմակ չդնելու ու ձեռնոց չհագնելու համար տրանսպորտից իջեցված կինը։ Համացանցում տարածված տեսանյութի արձագանքները խիստ են։ ՍԱՊԾ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խնդրում եմ տարածեք։ Փորձենք գտնել այս կնոջը... Պետք է կասեցվի այն խոհանոցի, հանրային սննդի կետի գործունեությունը, որտեղ աշխատում է այս կինը»,- գրել է նա։ Տեսանյութին արձագանքել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ասենք` մարդը խոհարար ա, չի կարողանում հասնել աշխատանքի, և լավը դա է, քանզի, եթե առանց դիմակ, ձեռնոց պետք է հասնի աշխատանքի և մարդկանց համար ուտելիք պատրաստի, ապա ավելի լավ է չգնա աշխատանքի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը: «Հարգելի խոհարար, եթե ուտելիք սարքելուց սովորաբար ձեռնոցով ու դիմակով չեք, ասեք որտեղ եք աշխատում, որ չօգտվենք»,- տեսանյութը տարածում ու կից գրում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Չնայած կոշտ արձագանքին ու սննդի կետը փակելու մտադրությանը՝ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ տվյալ կինը գուցե աշխատավայրում կրում է դիմակ ու հագնում ձեռնոց։ Բացի այդ, պաշտպանիչ միջոցներով աշխատակիցներին պետք է ապահովի հաստատության տնօրինությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին ահազանգում է. Ճանապարհային ոստիկանները անտեղի կանգնեցնում են վարորդներին
Օգտատեր Ֆիլիպ Աշիկյանը ինսթագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որով հայտնում է, որ արժանացել է ճանապարհային ոստիկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի օրվա օդային շքերթը. պատվո երթ՝ մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...