Վրաստանում անցած 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 639-ի: Վարակվածներից 349-ն առողջացել է, 11-ը` մահացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 256 540 է, մահացել է 287 354 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտում...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Այս պահին ի՞նչ է կատարվում ՎՏԲ բանկի տարածքում
Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկը փակ է, շենքի բակում Ոստիկանական մեքենաներ են կանգնած, բանկը ժապավեններով փակված է։ Այս...