Շուտով կունենանք իմունիտետ որոշող թեստեր. նախարար
«Ազատության» հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ շուտով կունենանք իմունիտետ որոշող թեստեր: «ՌԴ-ի մեր գործընկերները մեզ կհատկացնեն, և արդեն կկարողանանք իմունոգլոբինները որոշել»,- ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ մինչ այժմ աշխարհում շատ քիչ են իմունիտետ որոշող թեստերը:
«Կային ռապիդ թեստեր, որոնք շատ թույլ ինֆորմատիվ էին. հիմա կունենանք իմունիտետը որոշելու իսկական ճշգրիտ թեստեր»,-նշեց Թորոսյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսով հիվանդանալուց հետո իմունիտետի ձևավորման հավանականությանը՝ Թորոսյանը դժվարացավ պատասխանել, քանի որ դրա համար, նրա խոսքերով, ժամանակ է անհրաժեշտ:
«Եթե այսօր է վարակը տեղի ունեցել, և հիվանդը լավացել է, ես ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ երեք տարի հետո իմունիտետը կպահպանվի այդ մարդու մոտ, թե՞ ոչ: Ես առավելագույնը կարող եմ իմանալ՝ իր լավացման օրից հաշված իմունիտետ պահպանվել է, թե ոչ»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...