Երբ կադրերի զարգացման վրա ջանք չես ծախսել, ի՞նչ կա ամաչելու, Խաժակյանը՝ Փաշինյանին

Աշխատավարձերի բարձրացումը լավ է, բայց դա ռեֆորմ դժվար է համարել։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում՝ պետական աշխատողների կողմից 26.500 դրամները ստանալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է.

 

«Խոսելով իրավապահ համակարգի այն աշխատակիցների մասին, ովքեր շահառու չհանդիսանալով դիմել են 9-րդ միջոցառմանը և համակարգի թերության պատճռով ստացել են այդ գումարները, վարչապետն ասաց, որ նա «ամաչում է» այդ մարդկանց համար: Ես կարծում եմ, որ իրենց համար կարող էր «ամաչել» այն պաշտոնյան ով իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում այդ համակարգում ռեֆորմ է իրականացրել և փոխել ոստիկանական համակարգի ընկալումն ու բնութագիրը: Բայց, երբ կադրերի զարգացման վրա ջանք չես ծախսել, ի՞նչ կա ամաչելու... թերևս իսկապես կարելի է ամաչել երկու տարվա անգործության համար: Աշխատավարձերի բարձրացումը լավ է, բայց դա ռեֆորմ դժվար է համարել:

Քաղաքականություն

Պատահարներ