Ապրիլին մարտի համեմատ սննդամթերքը թանկացել է
Այս տարվա ապրիլին նախորդ ամսվա համեմատ սննդամթերքի 1.8% գնաճ է գրանցվել: Նպաստող գործոն է համարվել մի շարք պարենային ապրանքների թանկացումը:
2020 թվականի ապրիլին մարտի համեմատ կարագի գինն աճել է 2.9%-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով:
Մեկ ամսվա ընթացքում ձավարեղենի գներն աճել են միջինը 13.5%-ով, այդ թվում, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով:
Այս տարվա ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ միրգը թանկացել է միջինը 9.2%-ով, իսկ 2020 թվականի մարտի համեմատ՝ 8.3%-ով:
2020-ի ապրիլին նախորդ ամսվա համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 7.4% գնաճ, այդ թվում, շաքարավազը թանկացել է 9%-ով:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում մեկ ամսում գնաճը կազմել է 4.2%:
Հավկիթի գինը մեկ ամսում աճել է 19.8%-ով:
2020 թվականի ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2% տոկոս գնաճ:
Միակ ոլորտը, որում գնաճ չի գրանցվել՝ բանջարեղենն է: Գյուղարտադրանքը պարզապես շուկա չէր հասնում․ արտակարգ դրության պայմաններում ապրանքը և՛ չէր վաճառվում, և՛ շուկա դժվարությամբ էր հասնում: Արդյունքում բանջարեղենի գները նվազեցին և գյուղնատնտեսությամբ զբաղվողները մեծ կորուստներ կրեցին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...