Ստամբուլում կանայք են հեռացվել աշխատանքից՝ գլխաշոր կրելու պատճառով
Ստամբուլի Էթիլեր թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկի 3 կին աշխատակից հայտնել են, որ գլխաշոր կրելու պատճառով հեռացվել են աշխատանքից։ Վերջիններս՝ Դիդեմ Նուր Բաթալը, Սերմին Թոփուզը և Փերիհան Բաշաք Սյոզբիրը, դիմել են Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազություն՝ բողոք ներկայացնելով «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության տնօրենի և Թուրքիայում հայտնի Migros սուպերմարկետների ցանցի տվյալ մասնաճյուղի տնօրենի դեմ, հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ապրիլի 28-ին այդ կանայք աշխատանքի են ընդունվել «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության կողմից։ Սակայն հաջորդ օրը, երբ գնացել են աշխատանքի, սուպերմարկետի տնօրենն ասել է․ «Զարմացա, երբ ձեզ տեսա, քանի որ մեր սուպերմարկետը գլխաշորով կանանց աշխատանքի չի ընդունում»։
Միջադեպի առնչությամբ տվյալ մասնաճյուղի պատասխանատուները հայտնել են, որ իրենց խանութներում գլխաշոր կրող բազմաթիվ աշխատողներ ունեն, որոնց նկատմամբ որևէ սահմանափակում չեն կիրառում և որոնց միջև որևէ խտրականություն չեն դնում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...