Աբխազիայում գտնվող ՀՀ 7 քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ հայրենիք. NEWS.am
Աբխազիայի հանրապետությունում գնվող Հայաստանի 7 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիների նշել են` իրենք այնտեղ չեն աշխատում եւ ուղղակի զրկվել են գոյատեւելու միջոցներից:
«Երեք ամիս առաջ ես և ընկերներս եկանք Աբխազիայի Հանրապետություն աշխատելու շինարարությունում: Սկզբից լավ էր, հետո կորոնավիրուսի պատճառով շինարարությունը պասիվացավ փակեցին անցակետերը։ Ելնելով իրավիճակից դիմեցինք արտաքին գործերի նախարություն, պատասխանեցին, թե պետք է դիմենք Սոչիի դեսպանատուն դիմեցինք, պատմեցինք ոչ մի արձագանք, սպասեցինք, անցավ մեկ ամիս արտգործնախարարությունը պատասխանեց, որ մեջբերում եմ` «Բարև Ձեզ, աշխատում ենք այդ ուղղությամբ, արդյունք լինի ձեզ կհայտնենք»: Իսկ դեսպանատունը պատասխանեց, մեջբերում եմ` «Ռուսաստանի սահմանները օտարերկրացիների համար փակ է դեռևս: Դուք գտնվում եք մի այնպիսի երկրում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ (դուք դա իմանալով եք գնացել): Դեսպանությունը հավատարմագրված է միայն ՌԴ տրածքում: Տվյալ դեպքում Աբխազիայում կարող եք օգնություն ակնկալել միայն հայ համայնքից: Այս պահին ուղղակի գոյատեւում ենք նույնիսկ չունենք կացարան աշխատանք:. Լսել եմ, որ Ռուսաստանում դեսպանը աշխատանք է առաջարկում ցանկացողներին: Գոնե օգնեն գնանք Ռուսաստան, այնտեղ բոլորս էլ հարազատներ ունենք և կօգտվենք այդ հնարավորությունից եւ աշխատանքի կտեղավորվենք»,- լրատվականին պատմել է Աբխազիայում գտնվող Արշակ Քոչինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...