Որ ոլորտների աշխատանքն է թույլատրվելու այսօրվանից
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում.
Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում
- Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
- Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով
- Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում
Կացություն, հանրային սնունդ
- Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա
- «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա
- Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)
- Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա
- Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա
- Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)
Վարչարարական և օժանդակ գործունեություն
- Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով
Կրթություն
- Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով
Մշակույթ, զվարճություններ, հանգիստ
- Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն
- Արխիվների գործունեություն
- Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն
- Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար
-Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով
Սպասարկման այլ ծառայություններ
Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 - Քաղաքական կազմակերպությունների գործունեություն:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր սահմանափակումները կշարունակեն գործել հետևյալ ոլորտներում.
Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում
- Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
Փոխադրումներ, պահեստային տնտեսություն
- Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն
Կացություն, հանրային սնունդ
- Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր
- Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ
- Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ
Վարչարարական և օժանդակ գործունեություն
- Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում
Մշակույթ, զվարճություններ, հանգիստ
- Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
- Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն
- Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն
- Սպորտի բնագավառում գործունեություն
- Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
Սպասարկման այլ ծառայություններ
- Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն
- Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին: