Ֆրանսիական հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով հիվանդ եղել է դեռ դեկտեմբեր ամսին. The Guardian
Ֆրանսիական հիվանդանոցներից մեկի բժիշկը ուսումնասիրել է թոքաբորբով հիվանդների բժշկական հետազոտությունների պատասխանները և նկատել, որ հիվանդներից մեկը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով: Կորոնավիրուսով հիվանդ տղամարդը հոսպիտալացվել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, որը վերջերս ապաքինվել էր կորոնավիրուսից: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Սակայն, Ֆրանսիայում COVID-19-ի վարակի առաջին պաշտոնական դեպքը բացահայտվել է գրեթե մեկ ամիս անց, այսինքն հունվար ամսին:
«Տղամարդու երկու երեխաները շփում են ունցել նրա հետ, կինը նույնպես, սակայն տղամարդու համար զարմանելի է, թե ինչպես է ինքը վարակվել կորոնավիրուսով, իր միակ շփման շրջանակը եղել է ընտանիքը: Կինը աշխատել է չինացիների հետ՝սուպերմարկետում, սակայն նա չի վարակվել»,- պատմում է բժիշկը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ վարակված տղամարդու կինը չինացի գործընկերների հետ պատրաստում է սուշիի և ենթադրվում է, որ կնոջը վիրուսը փոխանցվել է հենց գործընկերներից, սակայն դա դեռ հաստատված տեղեկատվություն չէ ։
Ըստ՝ լրատվականի բժիշկները կշարունակեն ստուգել տղամարդու ձմռան շրջանի հանձնած հետազոտությունները , քանի որ հիվանդությունը կարող է հայտնաբերվել ավելի վաղ շրջանում, քան 2019 թվականի դեկտեմբերի 27-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտում...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...