Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի ՀՀ չվերթ չի նախատեսվում․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն
Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազար հարցումների՝ հայտնում ենք, որ մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
«Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։
Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։ Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
[c6e4b79ee016efc5bb7d1c6b66ee4ee7.png]
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...