Հասարակություն

Մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա ավելի խիստ հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին. Տիգրան Ավինյան

Մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա ավելի խիստ հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին. Տիգրան Ավինյան
Մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն…

Մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

 

«Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաեւ նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, ապա նաեւ ասիմպտոմ վարակակիրների:

Եվս մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա ավելի խիստ հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին: Դա հնարավորություն կտա առանց մարդկանց հյուրանոցներում պահելու մարդկանց պահել ինքնամեկուսացման ռեժիմում»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250