«Խորհուրդ կտամ պետական պաշտոնյաներին խորհուրդ չտալ մեզ տեղակայման վայր փոխել». Սամսոն Գրիգորյան. 168ժամ
«Խորհուրդ կտամ պետական պաշտոնյաներին խորհուրդ չտալ մեզ՝ գրեչկան փոխարինել մակարոնով կամ տեղակայման վայր փոխել». 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը ոչ պրոֆեսիոնալ որակեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հորդորը տնտեսվարողներին՝ «եթե տեղի վարձակալությունը թանկ է, փոխեք տեղակայումը»:
«Տեղակայման վայրից է կախված, օրինակ, թե քանի հաճախորդ կունենաք: Եթե Դուք կենտրոնում գործունեություն ծավալելու դեպքում կունենաք 1000 հաճախորդ, 3-րդ մասում այդքան չեք ունենա: Տեղակայման վայրից է կախված նաև, թե ինչ գնողունակության հաճախորդ կունենաք: Նման հայտարարությունները չեմ համարում լուրջ»,- ասաց Գրիգորյանը: Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ գործունեության վայրը կենսական նշանակություն ունի բիզնեսի համար. «Տեղը նույնիսկ արտադրողների համար է կենսական՝ տեղափոխում, լոբբինգ, և այլն: Իսկ խանութի վաճառքի համար տեղը միանշանակ կենսական անհրաժեշտություն է: Մարդիկ տեղի հաշվարկով են բիզնեսը դասավորում, տվյալ տեղում հավաքում են հաճախորդներ, տեղափոխվելուց կկորցնեն հաճախորդների որոշակի քանակ»: Լրատվամիջոցի հարցին, թե գործարարները կհետևե՞ն այս խորհրդին, Գրիգորյանն արձագանքեց.
«Եթե որևէ գործարար նման հորդորի կհետևի, ուրեմն նա գործարար չէ: Այդքանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...