Գավառում տեղի ունեցած միջադեպերի մասնակիցներից 13-ը կալանավորվել են. SputnikԱրմենիա
Գավառում տեղի ունեցած սպանությունների ու հիվանդանոցի վրա հարձակման հարյուրավոր մասնակիցներից 13-ը կալանավորվել են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը:
Նա նշեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություններ է ներկայացրել դատարան բոլոր 15 անձանց վերաբերյալ, բայց դատարանը բավարարել է դրանցից միայն 13-ը:
Քրեական գործով մեղարանք էր առաջադրվել առաջադրվել 15 անձի: Նրանցից 14-ը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների, 1-ը՝ նաև սպանության փորձի համար:
Եվս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Հիշեցնենք՝ Գավառում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...