Այսօրվա դրությամբ ունենք ծանր վիճակում գտնվող 65 քաղաքացի. 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին. Արսեն Թորոսյան
Վերջին օրերին վարակվածների թվի մեծացումը կապված է մի քանի գործոնների հետ՝ սկսած նրանից, որ ունեցել ենք թուլացումներ, նաեւ որոշակի օջախանման դեպքեր ենք ունեցել, երբ կանոնները լավ չեն պահպանվել: Այս մասին այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանըի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ օրինակ վարակման դեպք է գրանցվել սգո արարողության ժամանակ. «Այո, մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց կենդանի մարդկանց պաշտպանելը ավելի կարեւոր պետք է լինի: Ես շատ կցավամ, եթե այդ մարդկանց մոտ որեւէ ծանր դեպք լինի եւ չկարողանանք նրանց փրկել:
Նաեւ ծանր դեպքերի թիվն է աճել: Այսօր արդեն ունենք ծանր վիճակում գտնվող 65 քաղաքացի եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 35 քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Սա դեռ մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար: Մենք այսօր կարող ենք ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, եւ եւս մոտ 350 հոգի հյուրանոցներում են: Մեր խնդիրն է, որ գոնե ուղիղ գծով առաջ գնանք, այսինքն մեր մաքսիմումից չանցնենք, որպեսզի ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,-ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...