Ծովազարդում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը հուղարկավորության էր մասնակցել
Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: «Վարակվածը 34-ամյա տղամարդ է, նա Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել, որտեղից էլ վարակվել է: Նրա վիճակը լավ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են»,-ասաց համայնքապետը` նշելով, որ Դդմաշեն գյուղում նույնպես վարակվածության դեպքեր կան: Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը մեծ չէ, մի քանի հարեւան, որոնք ինքնամեկուսացվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր առմամբ 102 դեպք կա, մարզից 2 պացիենտ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...