Ryanair-ը մտադիր է հուլիսից վերսկսել աշխատանքը. լրատվամիջոցներ
Ryanair բյուջետային ավիաընկերությունը, որը ներկայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով դադարեցրել է իր օդանավերի 99 տոկոսի աշխատանքը, պատրաստվում է հուլիսին վերադառնալ: Այս մասին հայտնում է thesun.co.uk-ը՝ մանրամասնելով, որ միևնույն ժամանակ ընկերությունը պատրաստվում է երեք հազար աշխատատեղ կրճատել: Ավիաընկերությունն ակնկալում է, որ մինչև հունիս ուղևորությունների սահմանափակման ֆոնին կաշխատի իր սովորական գրաֆիկի ծավալի ընդամենը մեկ տոկոսով, մինչդեռ հուլիսից արդեն աշխատանքը կվերսկսի առավել «ողջամիտ» գրաֆիկով: Ընկերությունից հայտնել են նաև, որ վերադարձից հետո տոմսերի գինն էականորեն զեղչվելու է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորները ստիպված կլինեն պարտադիր դիմակ կրել, չափել ջերմությունը: Չի բացառվում, որ սոցիալական հեռավորության պահպանման նպատակով ոլորտի կարգավորիչներն ավիաընկերությունից պահանջեն, որպեսզի յուրաքանչյուր նստաշարքի մեջտեղի նստատեղն ազատ լինի: Սակայն Ryanair-ից հայտնել են, որ եթե նման պահանջ դրվի, ապա իրենք չեն վերսկսի չվերթների իրականացումը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...