Ռուսաստանում 1 օրում գրանցվել է COVID 19-ով վարակման մոտ 10.000, մահվան՝ 57 նոր դեպք
Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 9623 նոր դեպք է գրանցվել, ինչը համավարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ռեկորդային աճ է համարվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 57, ապաքինվել՝ 1723 մարդ։ Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակվել է 124 054, հիվանդությունից մահացել է 1222, ապաքինվել՝ 15 013 մարդ։ Հայտնի է, որ նոր վարակակիրների գրեթե 47 տոկոսը որևէ ախտանշան չունի։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5358, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 807, Սանկտ Պետերբուրգում՝ 323 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 413 169 միլիոն մարդ է վարակվել, գրանցվել է մահվան 239 711 դեպք։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...