Հասարակություն

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ համաճարակային իրավիճակը դեռ չի կայունացել

WRed
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ համաճարակային իրավիճակը դեռ չի կայունացել

Դեռևս հիմքեր չկան՝ կարծելու, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը կայունացել է: Այս մասին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Վերջիններս նշել են, որ վարակը շարունակում է ակտիվորեն տարածվել և պահպանվում է վարակվելու վտանգը: Նախարարությունում նշում են, որ հենց այդ պատճառով չի կարելի այժմ խախտել անվտանգության կանոնները: 
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 124 054 դեպք է գրանցվել: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից