Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 63-ը ծանր, 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում գրել է.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. թոքաբորբ ունեցող` 454 հոգի, ծանր վիճակում` 63 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»։
Նշենք, որ այսօրվա տվյալներով` կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 125-ով և հասել 2273–ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 23142 թեստավորում, արդեն բուժվել է 1010 հիվանդ։ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...