900 միլիոն դոլար տուգանք Իսրայելական բանկը կվճարի ԱՄՆ-ին
Իսրայելական «Hapoalim» բանկը և նրա շվեյցարական «Hapoalim Switzerland Ltd.» մասնաճյուղը ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, Դաշնային պահուստային համակարգին, ինչպես նաև Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների վարչությանը կվճարի մոտ 874 միլիոն դոլար տուգանք, այդ թվում նաև փողերի լվացման սխեմային մասնակցելու համար, որն օգտագործվել է «FIFA»-ի պաշտոնյաներին կաշառք վճարելու համար։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» գերմանական պարբերականը: Տեղեկությունը hetq.am-ից է:
Ինչպես ուրբաթ օրը՝ մայիսի 1-ին, հայտնել է «dpa» տեղեկատվական գործակալությունը, բանկը տուգանքի վճարման շնորհիվ, որը համաձայնվել է հետաքննության հետ իրականացնել բազմակողմ համագործակցություն, հնարավոր է, կարողանա խուսափել քրեական հետապնդման հետագա ընթացքից։
ԱՄՆ Գլխավոր դատախազության տվյալներով՝ «Hapoalim» և «Hapolim Switzerland Ltd.» բանկերը ճանաչվել են մեղավոր՝ Իսրայելի և Շվեյցարիայի շուրջ 5500 հաշիվներում, ընդհանուր առմամբ, 7,6 միլիարդ դոլար թաքցնելու համար։
Ինչպես նշվում է Գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության մեջ, բանկերն ընդունել են, որ իրենց որոշ աշխատակիցներ, 5 տարվա ընթացքում (2010 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար) օֆշորների միջոցով օգնել են լվանալ շուրջ 20 միլիոն դոլար՝ կաշառք տալու և մի շարք երկրների ֆուտբոլային պաշտոնյաներին ատկատ վճարելու համար։ Տուգանքի չափը, ըստ ԱՄՆ Գլխավոր դատախազության տվյալների, որը բանկը պետք է վճարի միայն կոնկրետ իրավախախտման համար, կազմում է 30 միլիոն դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...