19 քաղաքացու մոտ թեստի պատասխանները եղել են դրական. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
«Քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացված քաղաքացիների մի մասի կարանտինի 14-օրյա ժամկետն ավարտվել էր, դուրս գրվելուց առաջ երեկ անցկացվել է թեստավորում: Ասեմ, որ նրանք այս ընթացքում չէին թեստավորվել, քանի որ հիվանդությանը բնորոշ գանգատներ ու ախտանշաններ չեն ունեցել: Արդյունքում՝ 19 քաղաքացիների մոտ թեստի պատասխանները եղել են դրական, նրանցից 16-ը մեր մարզից է, իսկ 3-ը՝ այլ բնակավայրերից: Հիմա կազմակերպվում է այդ քաղաքացիներին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու գործընթացը»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Հարցին, եթե Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մահճակալային ֆոնդը ծանրաբեռնվի և հիվանդների բուժման համար ազատ հիվանդասենյակներ չլինեն, արդյո՞ք քննարկվում է այլ բուժհաստատությունում վարակակիրներին կենտրոնացնելու հարցը, մարզպետը պատասխանել է, որ այդ սցենարը մշտապես եղել է պատկան մարմինների քննարկման առանցքում:
«Առողջապահության նախարարությունն այդ սցենարը ևս քննարկել է, անհրաժեշտության դեպքում բուժհաստատություններից մեկը կկահավորվի վարակակիրների բուժման համար: Դա կլինի Գյումրիի, թե մարզի որևէ բուժհաստատություն, այս պահին ասել չեմ կարող, այդ հարցի շուրջ որոշում կայացնելու իրավասությունը նախարարությանն է, բայց Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը դա լինել չի կարող, քանի որ երկար տարիներ կառույցը չի շահագործվել, այնտեղ քաղաքացիների բուժումն ու մեկուսացումը կազմակերպել հնարավոր չէ»,- ասել է Շիրակի մարզպետը:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի: Բուժվել է մեկ անձ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...