ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդրեցի ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը թույլ տալ ծանոթանալու թեժ գծի աշխատանքներին և նկարահանել. Նաիրա Բաղդասարյան
Նաիրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը արդեն մեկ ամսից ավելի է զբաղված է Ռուսաստանում գտնվող և այս օրերին դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների խնդիրներով: Դեսպանությունը մինչ այս պահը մոտ 3000 հայտադիմում է ստացել և այդ քաղաքացիների մեծ մասը ցանկություն ունի վերադառնալ Հայաստան տարբեր հիմնավորումներով՝ մի մասը կորցրել է աշխանաքը, մի մասը վատառողջ է, մի մասը կացության խնդիր ունի: Նրանց, ովքեր կացության լուրջ խնդիր ունեն, դեսպանատունը տեղավորել է մեձմոսկովյան հյուրատներում՝ մինչ հնարավոր թռիչք: Հյուրատների պայմանները տարբեր են: Նրանք, ովքեր երեխաների հետ են կամ ունեն առողջական խնդիրներ տեղավորվում են հյուրանոցներում: Նրանք ովքեր երիտասարդ են, չունեն առողջական խնդիր և առանց ընտանիքի տղամարդիկ են, տեղավորվում են հանրակացարաններում: Կան ընտանիքներ էլ, որոնք վերադարձի կամ կացարանի խնդիր չունեն, սակայն, այս պահին սուղ սոցիալական պայմաններում են: Նրանց հետ ևս դեսպանությունը կապի մեջ է:
Երեկ ինձ գրած քաղաքացիներից տիկին Գայանե Տոնոյանին խոստացա, որ կփորձեմ ճշտել, արդյոք տեղ է հասել նրա լրացրած հայցադիմումը, թ՞ե ոչ, քանի որ հաճախ են թռիչքի սպասող քաղաքացիները բողոքում, որ գրանցվում են, բայց իրենց անունը չի հայտնվում հերթացուցակում, որը պարբերաբար հրապարակում է դեսպանությունը իր պաշտոնական էջում: Այդ իսկ պատճառով, խնդրեցի ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը թույլ տալ ծանոթանալու իրենց թեժ գծի աշխատանքներին և նկարահանելու դրանք, որպեսզի մեր քաղաքացիները ավելի լավ պատկերացնեն աշխատանքային այն գործընթացը, որի արդյունքում մշակվում են իրենց հայցադիմումները: Տեսանյութում դեպանության մամուլի ծառայության աշխատակից Արամ Ոսկանյանը և արարողակարգի բաժնի պատասխանատու Էդգար Խաչատրյանը ներկայացնում են՝ իրենց կողմից իրականացվող աշխատանքի ողջ ընթացքը»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի օրվա օդային շքերթը. պատվո երթ՝ մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութ...
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...