Կորոնավիրուսով վարակված Գեղամասար համայնքի բնակիչները աշխատում են Սոթքի ոսկու հանքում. ArmDaily
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել:
ArmDaily.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնել է, որ համայնքից ունեն 2 դեպք՝ մեկը՝ Սոթքից, իսկ մյուսը՝ Շատվանից: «Երկուսն էլ միջին տարիքի տղամարդ են 40-50 տարեկանի միջակայքում: Աշխատում են Սոթքի ոսկու հանքում: Եթե Սոտքի ոսկու հանքը աշխատում է, ապա սահմանային վերահսկողությունը անիմաստ է դառնում, այնտեղ մոտ 1000 մարդ կա Վարդենիսի տարածաշրջանից աշխատող ու արդեն մի քանի դեպք գրանցվել է հանքում աշխատողների մոտ՝ ընդ որում տարբեր համայնքներից»:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...