Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել, ծայրահեղ ծանր վիճակում է 17 քաղաքացի. նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է վերջին 1 օրում երկրում գրանցված վարակման դեպքերի թվին:
«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել այսօր։ Արհեստակաան շնչառության սարքերին միացված է 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 17 քաղաքացի, ծանր վիճակում 59»,-ասել է նախարարը։
Նշենք, որ ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...