Հասարակություն

Իմ ֆոնդից ձեր հոսանքի 50 հազար դրամ պարտքը կվճարենք․ Փաշինյանի զրույցը՝ քաղաքացու հետ

WRed
Իմ ֆոնդից ձեր հոսանքի 50 հազար դրամ պարտքը կվճարենք․ Փաշինյանի զրույցը՝ քաղաքացու հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարում է այն քաղաքացիների բնակարաններ, որոնց հոսանքն այս օրերին անջատել են:

«Ես խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունը հասկանալու համար: Որովհետեւ օրինակ կա, որ մարդը մինչեւ 5 հազար դրամ հոսանք է սպառել, բայց ըստ էության, ստացվում է, որ մարդն ամառանոց ունի Ձաղկաձորում կամ Դիլիջանում, քիչ է գնացել ամառանոց, ամսվա ծախսը 5 հազար դրամ է եղել եւ նա օգտվում է պետական աջակցությունից»,-ասաց Փաշինյանը:

Առաջին զանգին պատասխանեց մի կին, որը նշեց, որ 5 օր է հոսանքն անջատած է. ««82 տարեկան կեսրար ունեմ տանը, ամուսինս վիրահատված է: Ասել են՝ մինչեւ չվճարեք, չեն միացնի: 50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, մինչեւ թոշակ կստանամ, կվճարեմ: Բայց չմիացրին: Աշխատող չունենք, ես եմ միայն գնում, տներ եմ մաքրում: Երկու տղա ունեմ, մեծը բանակից եկել է, մեկ-մեկ շինարարության գործ է անում, բայց հիմա չկա»,-ասաց կինը եւ տեղեկացրեց, որ այս պահին պարտքը 50 հազար դրամ է:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ այս անգամ իր ֆոնդից հոսանքի գումարը կտան, ապա կոչ արեց, որ որդիներն աշխատեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից