Ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, եթե կանոնները չպահպանվեն․ Ավինյան
Կառավարությունը մտադիր է շարունակել մեղմացումների քաղաքականությունը, քանի դեռ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված չէ։ Եթե վտանգ լինի, որ այդ համակարգը չի հասցնելու սպասարկել բոլոր հիվանդներին, Տիգրան Ավինյանը նոր խստացումներ է խոստանում։
Գործադիրի այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Ավինյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են ամենախիստ ու դեռ դրանից էլ խիստ սահմանափակումներ կիրառել։ Սակայն որպեսզի դրան չհասնի, Ավինյանը ասաց, որ պետք է տնտեսվարողները և բոլորը հետևեն սահմանված կանոններին։
Փոխվարչապետը նաև ասաց, որ տնտեսվարողները պետք է գիտակցեն, որ եթե որևէ մեկ վարակման դեպք գրանցվեց իրենց մոտ, ապա իրենց գործունեությունը դադարեցվելու է։ Այնպես որ, ըստ Ավինյանի, պետք չէ լինել անվախ, պետք է լինել զգուշավոր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...