Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։
Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :
Վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել: Չնայած այս ամենին, քիչ առաջ ոստիակնությունը հերքեց տեղեկատվությունը և հայտնեց, որ հիվանդանոցի տարածքում չի եղել ոստիկանապետը, իսկ հիվանդանոց ոչ ոք չի ներխուժել և ոչինչ չի կոտրվել։ Սակայն հիվանդանոցում պատկերն այլ է։
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»