Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ
Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, այդտեղ նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի հ.348-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441.000.000 դրամ (չորս հարյուր քառասունմեկ միլիոն) կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը»:
Քննարկվող հողամասում նախատեսվում է կառուցել 1200 լրակազմ /200 մահճակալ նախատեսվում է բուժման կարիք ունեցող անձանց համար/ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ, որտեղ տեղակայվելու են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկները դարձել են ոչ պիտանի հետագա շահագործման և պայմանները խիստ անբավարար են ազատությունից զրկված անձանց համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...