Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր դոլարի գույք. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ ««Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող ճնշումների մասին:
Եթե պարոն Խաչատրյանն իսկապես բախվել է պետական մարմինների ապօրինի վարքագծին, ապա դրա մասին բարձրաձայնումը պետք է լինի ամբողջական՝ ոչ ընտրողաբար և ոչ ըստ նպատակահարմարության։ Մասնավորապես, պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) դոլարի գույք և ստացե՞լ է արդյոք այն, ինչի դիմաց իրենից պահանջել են այդ գույքը։ Եթե սրա մասին չխոսվի, կստացվի որ հանրայնացվում է միայն այն, ինչի շուրջ չի ստացվել իշխանությունների հետ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերել։
Երբ Խաչատրյանը կխոսի նաև այս մասին, որպես հանրային գործիչ պատրաստ կլինեմ միանալ ապօրինությունների նկատմամբ իր բողոքի ձայնին, քանի որ ճնշումների առկայությունն այս փուլում շատ հավանական եմ համարում»։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...