Հարգելի քաղաքացիներ, կառավարությունը խնայած փող ունի. պահանջեք, որ հանի ու ձեզ տա. Մարուքյան
«Ուրեմն ինչ է տեղի ուենցել, վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների բախտը կարող է բերել է և կան խնայողություններ` կապիտալ շինարարության թերկատարում է եղել, հարկային լավ տարի է եղել, մարդիկ շատ մեքենա են ներմուծել, շատ հարկեր են վճարել: Այդ խնայողությունների հաշվի վրա այս պահին կա 385 մլրդ դրամ, և դրանից 200 մլրդ դրամը ազատ փող է, որը կառավարությունը կարող է ծախսել` մեր ժողովրդին աջակցել և սրսկել տնտեսության մեջ: Հիմա կառավարությունն ասում ա` քանի որ հարկերը թերակատարվելու են, մենք սա պահենք, հետո կօգտագործենք: Սա պոպուլիզմ կլիներ, եթե մեր քաղաքացիները դրա կարիքը չունենային, մենք ասեինք` տվեք: Ամբողջ աշխարհը մարդկանց տվել է փող, սա ամենաարդյունավետ միջոցն է, ոչ թե տարբեր ծրագրերը: Հարգելի քաղաքացիներ, կառավարությունը խնայած փող ունի, պետք է համախոհություն և պահանջ ձևավորվի, որ այդ փողը հանի և տա: Դա ձեր փողն է»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...