«Ես էլ առաջարկում եմ՝ 250 հազար դրամ բաժանել. ուղղակի լուրջ չէ կլասիկ քաղաքական գործչի համար». Ալեն Սիմոնյան
Ընդդիմությունը այսօր Ազգային ժողովում քննադատում է կառավարությանը, որը առաջարկում է ճգնաժամի պայմաններում որոշակի փոփոխություններ անել բյուջեում։ ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչները, մասնավորապես, նշում են, որ պետք է կարիքավոր 550 հազար ընտանիքների 100 հազարական դրամ բաժանել։ Այս առաջարկին պատասխանելիս իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ պարզ չէ՝ ով ում ինչպես պետք է տա այդ օգնությունը։ Ապ հեգնեց՝ ես էլ առաջարկում եմ՝ 250 հազար դրամ բաժանել։ Սիմոնյանը նաև ասաց, որ կա քաղաքական գործիչ, որ նախապես իմանում է, թե կառավարությունում ինչ ծրագիր են նախատեսում անել, ինքն է պահանջում նման բան անել, ապա ասում է, թե իր պահանջով արվեց դա։ Իմքայլական պատգամավորը հեգնեց, որ նույնիսկ «Մեծ քսանյակն» է այդ քաղաքական գործչի հետ ճշտում իր անելիքները։ «Ուղղակի լուրջ չէ կլասիկ քաղաքական գործչի համար, անլուրջ է»,- ասաց Սիմոնյանը։