Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ
Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:
Այս մասին տեղեկացրին Լիբանանում ՀՀ դեսպանությունից։
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն ինչից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:
Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 «թեժ գծի» հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը: Որոշման մեջ նշ...